Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Հող սի­րո­ղը պա­հել է Հայ­րե­նի­քը, չսի­րո­ղը՝ հանձ­նել»

«Հող սի­րո­ղը պա­հել է Հայ­րե­նի­քը, չսի­րո­ղը՝ հանձ­նել»
17.11.2020 | 01:42

Այս օ­րե­րին սո­ցիա­լա­կան ցան­ցե­րը ո­ղող­ված են տար­բեր բո­վան­դա­կու­թյամբ նյու­թե­րով, ո­րոնց մի մա­սը, մեղմ ա­սած աբ­սուր­դա­յին ի­րա­կա­նու­թյան պատ­կերն է, մի մասն էլ՝ զոմ­բիա­ցած ֆեյ­քե­րի ու վար­ձու մեկ­նա­բան­նե­րի լկ­տի բար­բա­ջան­քը: Ռեալ ու ան­կողմ­նա­կալ դա­տո­ղու­թյուն­ներ ա­նող­նե­րը ցա­վոք, շատ քիչ են: Զրու­ցա­կիցս ար­ցախ­ցի սիր­ված երգ­չու­հի ԼԻ­ԼԻԹ Ա­ՎԱ­ՆԵ­ՍՅԱՆՆ է:


-Լի­լիթ, մի քա­նի օր է ար­դեն Ար­ցա­խում ես։ Ի՞նչ է փոխ­վել։
-Ա­մեն ինչ փոխ­վել է, քա­նի որ մենք նույ­նը չենք կա­րող լի­նել: Նոր կյանք է սկս­վում բո­լո­րիս հա­մար, ա­ռա­ջին քայ­լե­րը, հու­սով եմ, դե­պի լավ ա­պա­գա: Ցավս խորն է… Տես­նել այս ա­մենն ու չցա­վել՝ ուղ­ղա­կի անհ­նար է: Բայց վս­տահ եմ, որ ար­ցախ­ցին չի՛ կոտր­վե­լու, դա մեր հո­ղից է գա­լիս, մեզ ուժ են տա­լիս մեր տղա­նե­րը, զոհ­ված հզոր տղա­նե­րի մա­սին հի­շո­ղու­թյուն­ներն ու նրանց սխ­րան­քը:
-Այ­սօր մարդ­կանց տար­բեր շր­ջա­նակ­ներ քն­նար­կում են ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Նաև քա­ղա­քա­կան ու­ժերն են ո­րոշ քայ­լեր ա­նում այս ա­մո­թա­լի ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար։ Քո կար­ծի­քով` վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կանն ինչ-որ բան կփո­խի՞։
-Վար­չա­պե­տի պա­հով կա­սեմ մեկ բան՝ հրա­ժա­րա­կա­նը քիչ է: Աստ­ված է դա­տո­ղը:
-Պատ­մու­թյան մեջ ա­մո­թա­լի է՞ջ բաց­վեց հա­յե­րիս հա­մար։
-Իմ կար­ծի­քով` ա­մո­թա­լի չի կա­րե­լի ան­վա­նել մեկ մար­դու պատ­ճա­ռով: Մի հո­գին չի կա­րող մի ողջ հզոր ազգ խայ­տա­ռա­կել: Մեր տղա­նե­րը կռ­վել են մինչև ա­րյան վեր­ջին կա­թի­լը: Հող սի­րո­ղը պա­հել է հայ­րե­նի­քը, չսի­րո­ղը՝ հանձ­նել: Փառք մեր բո­լոր հե­րոս­նե­րին: Պետք է սր­բու­թյամբ պա­հենք նրանց ա­նու­նը: Իսկ այդ­քան խեղ­ված ճա­կա­տագ­րե­րի հա­մար դեռ պետք է ար­ժա­նի հա­տու­ցում լի­նի: Մեծ ցան­կու­թյուն ու­նեմ, որ ան­հայտ կո­րած­նե­րը մի օր հրաշ­քով տուն գան, վի­րա­վոր­նե­րը բուժ­վեն և ա­մեն ինչ բա­րե­հա­ջող լի­նի: Ար­ցա­խը կապ­րի, միան­շա­նակ կապ­րի: Կապ­րենք և մենք, իսկ պա­տի­ժը չի ու­շա­նա: Միշտ հպարտ ա­սում եմ` պա­տիվ ու­նեմ։

Զրույցը`
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 8576

Մեկնաբանություններ